Ախտանիշներ Գլխացավ` փնջային
Փնջային գլխացավի գրոհն արտահայտվում է օրբիտալ, սուբօրբիտալ կամ քունքային հատվածի նոպայաձև միակողմանի կտրող, պտտող, այրող կամ պայթող բնույթի ցավերով, երբեմն դեպի դեմքի իպսիլատերալ հատվածների (այտը, ականջը, ատամները) կամ պարանոցի, թիակի, ուսի շրջանի ճառագայթումով։ Հաճախ հիվանդները փնջային գլխացավի գրոհը նկարագրում են որպես «աչքի դուրս գալու» զգացում։ Նոպայի տևողությունը տատանվում է 1 րոպեից մինչև 3 ժամ, գրոհների հաճախականությունը՝ օրը 1-ից 8 (հաճախ 2-3)անգամ։ Հիվանդությունն ընթանում է սրացումներով և ռեմիսիաներով։ Տիպիկ դեպքերում սրացման ժամկետը 2-6 շաբաթ է, ապա ցավերն անհետանում են մի քանի ամիս կամ տարի, այսինքն դրանք ընթանում են կարծես փնջերով, այստեղից էլ անվանումը՝ փնջային։
«Փնջերի» հաճախականությունը ինդիվիդուալ է։ Սրացումը ցիկլիկ է և դրանց ի հայտ գալը կապված է լուսային ակտիվության եղանակային տատանումների հետ՝ հաճախ վաղ գարնանը կամ աշնանը։
Ըստ միջազգային դասակարգման չափորոշիչների, փնջային ցավի ժամանակ պետք է լինի վերը նկարագրված վեգետատիվ ախտանիշներից գոնե մեկը, սակայն հաճախ հիվանդները նշում են եղջերաթաղանթային ինյեկցիա, արցունքահոսություն, քթի փակվելու զգացում։
Կլինիկական պրակտիկայում փնջային գլխացավն ավելի հազվադեպ է հանդիպում, քան միգրենը (0,05 – 0,1) և դասվում է դիմային ցավի հազվագյուտ դեպքերին։ Հիվանդությունը գլխավորապես առաջանում է 30-40 տարեկանում, հիմնականում տղամարդկանց մոտ (4 անգամ հաճախ, քան կանայք)։
Պաթոգնոմոնիկ ախտանիշը գրոհի ժամանակ փսիխոմոտոր գրգռվածությունն է։ Հիվանդներն անհանգիստ են, գալարվում են ցավից, ցավի ինտենսիվությունն այնքան մեծ է, որն այն անվանում են «սուիցիդալ»։
Հիմնական սադրիչ գործոնն ալկոհոլն է, դրա հետ մեկտեղ առկա է որոշակի թաքնված շրջան ալկոհոլի ընդունման և գրոհի սկսման միջև։ Բացի այդ, փնջային գլխացավի գրոհ կարող է առաջացնել հիստամինի ենթամաշկային ներարկումը կամ նիտրոգլիցերինի ընդունումը։ Եթե առողջ մարդիկ հիստամինի կամ նիտրոգլիցերինի ընդունմանը ռեակցիա են տալիս երկկողմանի կարճատև ցավով, փնջային գլխացավով տառապող հիվանդի մոտ 20 րոպե անց սկսվում է տիպիկ միակողմանի նոպա։ Կարևոր է, որ այս նյութերն սադրիչ ազդեցություն ունեն միայն «փնջի» շրջանում, ռեմիսիայի շրջանում հիվանդները ռեակցիա են տալիս առողջների նման։
Նոպաների 50-75-ն ի հայտ է գալիս քնի ժամանակ, մոտավորապես նույն ժամանակին՝ առավոտյան 2-3-ին, դրա համար փնջային գլխացավն անվանում են նաև «զարթուցիչային ցավ»։ Որպես կանոն, հիվանդները գոհ չեն գիշերային քնի որակից, մինչդեռ, ռեմիսիայի ժամանակ նրանք չեն գանգատվում քնից։ Քնի ժամանակ ապնոեի համախտանիշը փնջային գլխացավի ժամանակ ավելի հաճախ է դիտվում, քան հասարակությունում։ Հնարավոր է դա սովորական համընկնում չի։ Փնջային գլխացավով տառապող հիվանդների մոտ «փնջի» ժամանակ հայտնաբերվում է արյան թթվածինով հագեցման իջեցում՝ հիպօքսեմիա։ Հիպօքսեմիկ լայնացումը կարող է բերել գրոհների հաճախացմանը։ Քնի ժամանակ հիպօքսեմիայի հիմնական պատճառներից մեկը՝ ապնոեն է քնի ժամանակ, որն ավելի հաճախ դիտվում է տղամարդկանց մոտ։
Գրականության մեջ կան «սիմպտոմատիկ կլաստերի», այսինքն փնջային գլխացավի նկարագրությունը, որն ի հայտ է գալիս նյարդային համակարգի օրգանական ախտահարման (ուռուցքներ, անոթային անևրիզմներ) և ֆրոնտիտի ֆոնի վրա։ Կլինիկորեն այս դեպքերը տարբերվում են հիվանդության քրոնիկական ընթացքով, ավելի երկարատև և ինտենսիվ գրոհներով, ցավային համախտանիշի ատիպիկ տեղակայմամբ, հիվանդության սկսզբում հիվանդի տարիքով։ Այսպիսի դեպքերում անհրաժեշտ է մանրակրկիտ նյարդաբանական և հարկլինիկական հետազոտություն (գլխուղեղի ԿՏ, ՄՌՏ)։
Փնջային գլխացավի տարբերակիչ ախտորոշումն անհրաժեշտ է կատարել միգրենի, տրիգեմինալ նևրալգիայի, քունքային արտերիտի, սուր գլաուկոմայի հետ։ Հարկավոր է նշել, որ համախտանիշները,որոնք հայրենական գրականության մեջ հայտնի են որպես վեգետատիվ պրոպոզալգիաներ (Սլյուդերի, Չարլինի, Օպենհեյմի, Խորտոնի համախտանիշները, ինչպես նաև ցելիար նևրալգիան), ըստ Միջազգային դասակարգման (1998) փնջային գլխացավի հոմանիշներն են։
Բուժումը։ Փնջային գլխացավով տառապող հիվանդների թերապիան ծանր կլինիկական խնդիր է։ Այն ներառում է կանխարգելիչ բուժումը, ինչպես նաև ցավային գրոհի դադարեցումը՝ բուժումը «փնջի» սրացման ժամանակ։
Կանխարգելիչ բուժումը։ Ներկայումս փնջային գլխացավով տառապող հիվանդների բուժման մեջ առաջատար դերը լիթիումի կարբոնատին է։ Այն նշանակում են օրը 300-900մգ դոզայով մի քանի շաբաթների ընթացքում։ Նոպաների դադարման դեպքում պրեպարատի դոզան իջեցնում են մինչև օրը 150-300մգ և շարունակում են դեռ 1-2 շաբաթ կախված սրացման ծանրությունից։ Պրեպարատի բարձր դոզաները՝ օրը 900մգ-ից բարձր, կարելի է նշանակել արյան մեջ դրա մակարդակի հսկողության տակ։
Կալցիումի իոնների անտագոնիստները, որոնք օժտված են արտահայտված անոթալայնիչ ազդեցությամբ, հաջողությամբ օգտագործվում են կանխարգելիչ բուժման համար։ Այս խմբի պրեպարատները կարող են կանխարգել անոթների լայնացմանը նախորդող անոթների սպազմը։ Ամենաարդյունավետ են վերապամիլը և իզոպտինը օրը 240-320մգ, ինչպես նաև նիմոտոպ (նիմոդիպին) օրը 90մգ։
Փնջային գլխացավով տառապող հիվանդների մոտ քնի խանգարման և դերին հատուկ հետազոտությունները ցույց տվեցին քնաբեր դեղամիջոցներով կանխարգելիչ բուժման արդյունավետությունը։ Քնից առաջ իմովանի 1 դեղահաբի նշանակումը կանխարգելում է փնջային ցավերի գիշերային նոպաների զարգացումը։
Փնջային ցավի սուր նոպայի բուժումը։ Մինչև վերջերս արդեն զարգացած փնջային գլխացավի նոպայի հետ պայքարը շատ դժվար էր։ Ցավային գրոհի ընդհատումը նպատակահարմար է սկսել ասպիրինով (ասպիրին ՈՒՊՍԱ) կամ դրա կոֆեինի կամ կոդեինի հետ կոմբինացիայով (սեդալգին, ցիտրամոն և այլն), ինչպես նաև էֆերալգան կամ նուրոֆեն։ Սակայն, անալգետիկ միջոցները տալիս են մասնակի էֆեկտ։ Կարող են օգնել նաև ռեֆլեքտոր-շեղող միջոցները՝ մանանեխի կպչան օձիքային գոտու վրա,տաք ոտքային վաննաներ, անալգինի քսուկով քունքային շրջանի շփումները, քունքային զարկերակի անալգինով սրսկումները։
Փնջային գլխացավի ընդհատման ամենաարդյունավետ միջոցները դիհիդէրգոտի սպրեյն է (դիհիդրոէրգոտամին) և տրիպտանի խմբի պրեպարատները, որոնք սովորաբար կիրառվում են միգրենոզ նոպաների ընդհատման համար։ Իմիգրանը (սումատրիպտան) կիրառում են դեղահաբերի և քթային սպրեյների ձևով, նարամիգը դեղահաբերով 2,5մգ և զոմիգը դեղահաբերով 2,5մգ։ Չնայած էրգոտամին պարունակող պրեպարատների և տրիպտանների բարձր արդյունավետությանը նոպայի ժամանակ, դրանց կիրառումը չէր կանխում գլխացավի ռեցիդիվը, չէր ընդհատում «փունջը»։ Դրա համար փնջային գլխացավի բուժման համար անհրաժեշտ է կոմբինացված թերապիայի կիրառումը՝ գրոհի արդյունավետ ընդհատում և կանխարգելիչ բուժում։
Նեյրոֆարմակոլոգիա
Հ.Մ. Մանվելյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն